Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՄԻՆԱՍԻ

 

 

 

Ծնվել է 1920թ. մարտի 3-ին գ. Վարդաբլուր (Ստեփանավանի շրջ., Լոռու մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1940թ. սեպտեմբերի 15-ին Կալինինյան ՇԶԿ-ի (Թբիլիսի) կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է հս-արմ. ուղղության պաշտպանական մարտերին: 1942-43թթ. սովորել է տանկային ուսումնարանի արագացված դասընթացներում (Գորկի): 1944թ. փետրվարից գվ. կրտսեր լեյտենանտ Ա. միջին տանկի հրամանատար էր: 1944թ. հունիսից մասնակցել է Կարել. ռ-ճակատում Սվիրսկ-Պետրոզավոդսկյան և Պետսամո-Կիրկենսկյան հարձակողական գործողություններին: 1944թ. հոկտեմբերի 14-ին գ. Պետսամոյի (Պեչենգա ավան, Մուրմանսկի մարզ, ՌԴ) համար մղված մարտերում Ա. ոչնչացրել է հակառակորդի 40 ավտոմեքենա հետևակով և զինամթերքով, հակատանկային մարտկոց, 12 դզոտ, 10 մարդատար մեքենա, 5 մոտոցիկլետ և մինչև 100 զինվոր: Մարտում նրա ողջ անձնակազմը վիրավորվել է, իսկ տակը` այրվել, բայց Ա. կարողացել է հանգցնել կրակը և վիրակապել ընկերներին, որից հետո շարունակել է մարտը և տեղափոխվելով չվնասված տանկ` առաջինը մտնելով Պետսամոյի հվ. ծայրամաս: Պետսամոյի համար մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար տանկի հրամանատար (1-ին Տանկային գումարտակ, 7-րդ գվ. առանձին Տանկային բրիգադ, 14-րդ Բանակ, Կարել. ռ-ճակատ) գվ. կրտսեր լեյտենանտ Ա. Մ. Ասրյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. նոյեմբերի 2-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 48777) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 7070, ԽՄՀ գրքույկ № 16817, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7045, Շքանշանային գրքույկ № 208739): Մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը: 1952թ. ավարտել է տանկային ուսումնարան (Ուլյանովսկ): 1969թ. հունիսից պահեստի գնդապետ: Ապրել է Կիևում: Մահացել է 1992թ. հոկտեմբերի 7-ին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 8-րդ գվ. Բանակ, № 623, 15.05.75, № 223434), Կարմիր աստղի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3435027), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, «Մարտական վաստակի համար» մեդալով (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.06.52):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение