Օրվա նկար

 

 

 

free counters



ՉԻԼԻՆԳԱՐՈՎ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ

 

 

 

Ծնվել է 1939թ. սեպտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ: 1963թ. ավարտել է Ս. Մակարովի անվ. ինժեներա-ծովային ուսումնարան (Լենինգրադ): 1969-71թթ. «Սևեր-21» արշավախմբի, «Հս. բևեռ-19» և «Հս. բևեռ-22» դրեյֆող կայանների պետ, 1971-74թթ. Անտարկտիկայում «Բելինսհաուզեն» կայանի պետ, 1074-79թթ. Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության Ամդերմինյան վարչության պետ, 1979-86թթ. Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության ԽՍՀՄ պետկոմիտեի կադրերի և ուսումնական հաստատությունների վարչության պետ: 1985թ. փետրվարի կեսին «Միխայիլ Սոմով» գիտա-հետազոտական նավը «Ռուսկայա» կայանի շրջանում Անտարկտիկա, Ռոսի ծով ընկավ դրեյֆող սառույցների փոթորկի մեջ: Չ. օգնության ցուցաբերման հատուկ արշավախմբի պետն էր: Անտարկտիկայի սառույցներից «Միխայիլ Սոմով» նավի ազատման առաջադրանքի օրինակելի կատարման, փրկարարգործողության հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար «Վլադիվոստոկ» սառցահատի վրա փրկարար արշավախմբի պետ Ա. Ն. Չիլինգարովին ԽՍՀՄ ԳԽՆ 1986թ. փետրվարի 14-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (№ 10755): 1986-92թթ. Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի հսկողության ԽՍՀՄ պետկոմիտեի փոխնախագահ, Արկըիկայի, Անտարկտիկայի և Համաշխարհային օվկիանոսի գլխավոր վարչության պետ: Դեպի Հս. բևեռ «Սիբիր» ատոմագնացի գիտարշավախմբի և դեպի Անտարկտիդա «Իլ-76»-ի միջմայրցամաքային թռիչքի ղեկավար: 2007թ. ամռանը ղեկավարել է դեպի Հս. բևեռ «Արկտիկա-2007» բարձրալայնք արկտիկական խորջրյա արշավախումբը: Այդ արշավախմբի հաջող իրականացման, արիության և հերոսության համար ՌԴ Նախագահի 2008թ. հունվարի 9-ի հրամանագրով շնորհվել է ՌԴ Հերոսի կոչում (№ 4): Ռուսաստանի Գիտություններիակադեմիայի թղթակից-անդամ (29.05.2008), Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի (1994) և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ: ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ: ԽՍՀՄ Պետական մրցանակի (1981), Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (04.1981), «Պատվո նշան» (04.1976), «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի (12.06.2007), «Ծովային վաստակի համար» (27.01.2003) շքանշաններով, մեդալներով, արտասահմանյան շքանշաններով և մեդալներով:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение