Օրվա նկար

 

 

 

free counters



ԱՎԱԳՅԱՆ ՀՐԱՆՏ ԱՐՍԵՆԻ

 

 

 

Ծնվել է 1924թ. հոկտեմբերի 15-ին ք. Բաքու: Հայրը գ. Քարինտակից էր (Շուշիի շրջ., ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. նոյեմբերի 30-ին Բաքվի ՔԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. օգոստոսից: 1942թ. հոկտեմբերից Բաքվի Ռազմա-ծովային ուսումնարանի կուրսանտ Ա. մասնակցել է Կովկասի համար մղված ծանր մարտերին: Հատկապես աչքի է ընկել Վերբիգ (ք. Զելովից հս-արլ., Գերմանիա) երկաթուղային կայարանի մոտ մարտերում: 1945թ. ապրիլի 16-ին դիպուկ կրակով ոչնչացրել է 56 և գերել 14 զինվոր, գրավել 2 զրահամեքենա, ծածանել գումարտակի դրոշը: 1945թ. ապրիլի 24-ին Բեռլինի դաժան մարտերում ծանր վիրավորվել է: Բեռլինի համար մղված մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին հրաձգային գումարտակի (1054-րդ Հրաձգային գունդ, 301-րդ Հրաձգային դիվիզիա, 9-րդ Հրաձգային կորպուս, 5-րդ հարվածային Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) կոմերիտկազմակերպիչ լեյտենանտ Հ. Ա. Ավագյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 48760) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 6777, ԽՄՀ գրքույկ № 9267, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 11949, Շքանշանային գրքույկ № 228725): 1947թ. ավարտել քաղկազմի դասընթացները, 1953թ. Ռազմա-քաղաքական ակադեմիան, 1972թ.` նրան կից Բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1945-49թթ. ծառայել է Գերմանիայում, 1953-59թթ.` Անդրկովկաս. և Հս.-Կովկաս. ռազմական օկրուգներում հրաձգային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ: 1959-68թթ.` Հս.-Կովկաս. ռազմական օկրուգում հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ, 1968-73թթ.` Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի Տանկային բանակի քաղբաժնի պետի 1-ին տեղակալ, 1973-85թթ.` Միացյալ զինվորական ուսումնարանի (Օդեսա), ապա Բարձրագույն համազորային հրամանատարային ուսումնարանի (Բաքու) քաղբաժնի պետ: Զորացրվել է 1985թ.: 1990թ. հունվարին Բաքվի հայոց ցեղասպանությունից հետո գաղթել է Դնեպրոպետրովսկ, ապա՝ Կրասնոդար: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 5-րդ հարվածային Բանակ, № 16, 10.02.45, № 263328), Կարմիր աստղի (1. Հր. 9-րդ Հրաձգային կորպուս, № 37, 20.09.44, № 1101266; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3431342; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 31.10.67, № 3568783), Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի (Հր. 9-րդ Հրաձգային կորպուս, № 5, 9.02.44, № 102709), «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.02.79, № 31547) շքանշաններով, «Արիության համար» (Հր. 34-րդ առանձին Հրաձգային բրիգադ, № 032, 1.05.43, № 650482), «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.06.52) և 19 այլ մեդալներով: Մայրամաթաղ գյուղի (Հս. Օսեթիա) պատվավոր բնակիչ:

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение