Օրվա նկար

 

 

 

free counters



ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ

 

 

 

Ծնվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին գ. Ոսկեվազ (Աշտարակի շրջ., Արագածոտնի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1942թ. սեպտեմբերին Աշտարակի ՇԶԿ-ի կողմից: Աչքի է Բելառուսի և Լեհաստանի մարտերում: 1943թ. դեկտեմբերին Պրոնյա գետի շրջանում բազմիցս վերականգնել է կապը: 1944թ. հունիսի 27-ին հակառակորդի կրակի տակ առաջինների թվում ք. Մոգիլյովի շրջանում գետանցել է Դնեպրը և ապահովել գնդի հրամանատարի կապը պլացդարմում գտնվողների հետ: Մարտի ընթացքում վերացրել է կապի գծի ընդհատումները, ինչով ապահովել է անընդհատ կապ, մարտի նորմալ ղեկավարում և կառավարում: Մասնակցել է Մոգիլյովի, Օրյոլի և Լեհաստանի ազատագրմանը: Դնեպրի հաջող գետանցման, անընդհատ կապի ապահովման, ք. Մոգիլյովի ազատագրման, արիության և հերոսության համար կապի վաշտի (837-րդ Հրաձգային գունդ, 238-րդ Հրաձգային դիվիզիա, 50-րդ Բանակ, 2-րդ Բելառուս. ռ-ճակատ) հեռախոսավար եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 32308) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5399, ԽՄՀ գրքույկ № 016997, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 8248, Շքանշանային գրքույկ № 178276): Մասնակցել է Մինսկի ազատագրման մարտերին: Սերժանտ Ս. զորացրվել է 1946թ.: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է ինժեներ Ավտոպահեստամասերի գործարանում, 1963թ.-ից` «Հայմետաղմատ» վարչության պետ: Ապրել է Երևանում: Մահացել է 2009թ. նոյեմբերի 14-ին: Թաղված է հայրենի գյուղում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (Հր. 49-րդ Բանակ, № 058, 5.05.45, № 336522), Կարմիր աստղի (Հր. 238-րդ Հրաձգային դիվիզիա, № 0226, 5.10.44, № 1083828),  Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (11.03.85), Աշխատանքային Կարմիր դրոշի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 11.06.71, № 638379), «Պատվո նշան» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 31.12.66, № 528668) շքանշաններով, մեդալներով (այդ թվում` «Մարտական վաստակի համար» - Հր. 837-րդ Հրաձգային գունդ, № 0253, 12.06.44, № 969288): Հաղթանակի շքերթի մասնակից (9.05.85):

 

 

 

Հովանավորներ


Раскрутка и продвижение