Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

 

Գրքույկում ներկայացված են «Ռազմիկ», «Նոր Արաքս» եւ այլ հայկական պարբերականներում հայտնաբերված իմաստասիրական, գաղափարա-քաղաքական բնույթի նյութերը, Ցեղակրոն կազմակերպության սկզբունքներն ու դավանանքը ներկայացնող երկու փաստաթուղթ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության օժանդակությամբ ձեռք բերված երկու ձեռագիր տետրակ («Մետրոպոլիկա.Պատմության փիլիսոփայությունը» եւ «Երջանկության պրոբլեմը»):

 

Գարեգին Նժդեհի ստեղծագործություններից առանձնացված այս մտքերը վերաբերում են նահատակի, հերոսի, զինվորի եւ զորավարի կերպարների արժեւորմանը, ուժի եւ արիության բնութագրմանը, ինքնապաշտպանության, գոյության կռվի խնդիրներին, պատերազմելու արվեստին:

 

20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը: Սույն ժողովածուն Հ. Ասատրյանի գործերի` մինչ օրերս եղած առավել ամփոփ հրատարակությունն է: Երեւան, 2004, 414 էջ

 

Ցեղակրոն շարժման անվանի գործիչ Արմենակ Բարսեղյանը 1935թ. Բոստոնում Հ. Յ. Դ. Ցեղակրոն Ուխտերի Կենտրոնական Վարչության հանձնարարությամբ գրել է սույն գրքույկը, որում փորձել է ներկայացնել Ցեղակրոն շարժման նպատակները, հիմնավորել դրա անհրաժեշտությունը:

 

Առաջին անգամ հրատարակելով Հայկ Ասատրյանի երեք` մինչ այժմ Հայրենիքում չտպագրված հոդվածները, միաժամանակ ժողովածուի մեջ ամփոփված են նրա մասին Կարո Գևորգյանի, Սոսյաց տղայի (Կարո Մեհյան) և Ավոյի հուշ-հրապարակումները, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից կատարված հարցաքննության պահպանված քաղվածքը: Գրքույկը նախատեսված է Տարոնաշունչ Հայի գաղափարով և կյանքով հետաքրքրվող ու վերապրելու ցանկությամբ տոգորված երիտասարդ հայորդիների համար:

 

Ուսումնասիրությունը ներկայացնում է 20-րդ դարի 30-ական թվականներին սփյուռքում ծավալված Ցեղակրոն եւ Տարոնական շարժումները. դրանց պատմությունը, գաղափարախոսությունը, ինչպես եւ հիմնական գաղափարախոսներին` Գարեգին Նժդեհին եւ Հայկ Ասատրյանին:

1  2  3  4  5  6  7   >    >>
Հովանավորներ


Раскрутка и продвижение