Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

Գրքույկն ամփոփում է Տարոնական շարժման պատմությունն ու գաղափարախոսությունը, շարժման հիմնական գաղափարախոս Հ. Ասատրյանի կենսագրական ակնարկը:

Գրքույկում ընդհանուր գծերով ներկայացված են Գ. Նժդեհի կենսագրությունը, Ցեղակրոն շարժման պատմությունն ու գաղափարախոսությունը:

Գրքույկում ներկայացված են Հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները: Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները եւ հարակից այլ հարցեր:

Սույն ժողովածուն ամփոփում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վերջին տարիներին պարբերաբար անցկացվող` «Գարեգին Նժդեհի ուսմունքն եւ դրա արդիականությունը» թեմայով հոդվածների մրցույթներին ներկայացված լավագույն աշխատանքները:

Գրքում ներկայացված են հայ ազգայնական գաղափարախոսության հռչակագրային հիմնադրույթներ, Ցեղակրոնության եւ Տարոնականության հիմնադրույթները, ինչպես եւ հայոց ազգային-քաղաքական պատմությունը վերլուծող հոդվածներ, Հ. Քաջազնունու նամակները, Գ. Նժդեհ մարդ-մարտիկի արժեւորմանը նվիրված Օ. Զարմունու աշխատությունը:

Այս ժողովածուի հոդվածներն ընդհանուր առմամբ անծանօթ են, հատկապես` հեղինակների առումով: Այդ պատճառով մեկ գրքույկում Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի, Արիս Տեր-Իսրայելյանի, Կարո Գևորգյանի, Պերճ Հաճոլյանի, Արամ Ասքանազի, Վահան Տոտոմյանցի հոդվածների, «Ցեղ և Հայրենիք», «Տարոնի արծիվ» և «Ռազմիկ» ազգայնական պարբերականների խմբագրականների, ինչպես նաև Տարոն-Տուրուբերան Հայրենակցական Միության հայտարարությունների հրապարակումը էապես կնպաստի հայ ազգայնական գաղափարախոսության քարոզչության ռազմավարական գործին: Դրանք բովանդակությամբ միմյանց սերտորեն շաղկապված են, և ոգեղեն ու իմաստալից կերպով արտահայտում և վերլուծում են Տարոնական ու Ցեղակրոն գաղափարախոսությունների որոշակի հիմնադրույթներ, և շարադրված են ազգայնական հայրենատիրութեան նվիրվածությամբ:

1  2  3  4  5  6  7  8  
Հովանավորներ


Раскрутка и продвижение