Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

Առաջին անգամ հայրենիքում հրատարակվող այս հիմնարար աշխատությունը նվիրված է Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափար-հասկացությունների համալիր վերլուծությանը:

Լեւոն Շանթի սույն ուսումնասիրությունը «Ի՞նչ է ազգութիւնը» վերնագրով առաջին անգամ տպվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1922-23թթ., ապա՝ «Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան» վերնագրով՝ հեղինակի ամբողջական երկերի Ե. հատորում (Բեյրութ, 1948)։

Լեւոն Շանթի աշխատությունն ամբողջությամբ նպատակաուղղված է հայոց մտածելակերպում անկախության գաղափարի արմատավորմանը ու գործնական քաղաքականության մեջ դրա իրականացման հիմնավորմանը: Այն նախատեսված է մեր նորանկախ պետականության ամրապնդմամբ սրտացավ հայորդիներին և օգտակար կլինի պատմաբանների ու քաղաքագետների համար:

Գրքույկն ունեցել է երեք հրատարակություն (Աթէնք, 1928, 1931, Երևան, 1991): Ներկա վերահրատարակման համար հիմք ենք ընդունել 1931թ. ամբողջական տպագրությունը:

Յօդուածները բովանդակութեամբ միմեանց շաղկապուած են, շարադրուած են հայրենասիրական խիզախութեամբ, հայրենատիրութեան վսեմ զգացումով ապացուցուած է սին թրքասիրութեան սնանկութիւնը եւ հայրենացաւութեամբ` քննադատուած ազգակործան «կուսակցագարութիւնը»: Նախատեսուած է ազգի ներկայով ու ապագայով մտահոգ հայոց համար:

Գիրքը բաքվահայության պատմությունն է: Փաստված է հայոց վիթխարի ներդրումը նավթարդյունաբերությունում, առևտրատնտեսական գործունեության այլ ոլորտներում, Բաքվի կայացման գործում: Ներկայացված է 1918թ. թուրքերի և ադրբեջանցիների կողմից Բաքվում իրականացված հայոց ցեղասպանության ողջ զարհուրանքը, առաջադրված են դրանից բխող ֆինանսանյութական փոխհատուցման իրավական հիմքերը: Վեր են հանվել և նորովի վերլուծվել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական փոխհարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական արմատները: Նախատեսված է պատմաբանների, հասարակական-քաղաքական խնդիրներով զբաղվողների, ընթերցողների լայն շրջանակի համար:

1  2  3  4  5  6  7  8  
Հովանավորներ


Раскрутка и продвижение