Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

Գրքույկում ներկայացված են ժամանակակից պահպանողականության հոսանքները, տրված են պահպանողականության ընդհանրական նկարագիրը, արժեհամակարգը, ինչպես նաեւ ցույց է տրված հայ ազգային գաղափարախոսության պահանջներին դասական պահպանողականության համահունչ լինելը:

Պատմափաստագրական վիպակը նվիրված է հայ ազգի երախտավոր Գարեգին Նժդեհին: Այն առաջին անգամ հրատարակվել է 2002թ. Երևանում` Ազգայնական ակումբի կողմից:

Պատմաիրավական տեղեկանքում Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանն ու միջազգային ճանաչման ներկայիս գործընթացին վերաբերող խնդիրները դիտարկվում է դիվանագիտական պատմության և իրավապայմանագրային տեսանկյունից: Այն նախատեսված է դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար:

Առաջին անգամ հանրամատչելի, սակայն հնարավորինս գիտականորեն փաստարկված և հիմնավորված ձևով ներկայացվում է հայոց դիցաբանական տոմարական համակարգը` որպես ազգային աշխարհայացքի էական բաղկացուցիչ: Նորույթը նրանում է, որ այն շարադրված է` զերծ լինելով իշխող կաղապարներից և ներկայացված են ինքնուրույն տեսակետներ մի շարք տոմարական հարցերի շուրջ: Այս աշխատության հրատարակությունն ունի արդիական հնչեղություն և կարևոր դաստիարակչական նշանակություն հատկապես հայ երիտասարդ սերունդի համար: Գիրքը նախատեսված է ազգային մտածողությամբ առաջնորդվող  հայորդիների համար:

Գրքույկում համառոտակի ներկայացված են Հայոց պատմությունից հայտնի մի շարք նշանավոր գործիչներ, որոնց ազգային և պետական գործունեությունը ներդաշնակ է եղել։ Անշուշտ, ներկայացված գործիչների ցանկը հետագա լրացման կարիք ունի։ Գրքույկում տեղ գտած նյութերը, որոնք հոդվածների տեսքով արդեն տպագրվել են «Հանրապետական» թերթում և «Դարձ» հանդեսում, ուսանելի և դաստիարակիչ են ինչպես երիտասարդների, այնպես էլ հասարակական գործունեությամբ զբաղվող այն հայորդիների համար, որոնք դեռևս ազգայինը և պետականը չեն դիտում իբրև անքակտելի միասնություն։

Գրքույկում զետեղված հոդվածները ժամանակին հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Ժողովածուն արծարծվող թեմայի վերաբերյալ առաջին գրքույկն է:

1  2  3  4  5  6  7  8  
Հովանավորներ


Раскрутка и продвижение