Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

Ժողովածուն ներկայացնում է մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների (Հ. Քիսինջեր, Զ. Բժեզինսկի, Ս. Կարագանով) հոդվածները, հարցազրույցները, որոնք հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Հեղինակները վերլուծում ու գնահատում են արդի աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, դրա պատճառներն ու հետեւանքները, փորձում կանխատեսել ապագա զարգացումները:

Ժողովածուն ներկայացնում է օտարազգի մի շարք քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների (օրինակ` Ս. Հանտինգտոն, Հ. Քիսինջեր, Պ. Բյուքենեն, Ֆ. Ֆուկույամա, Յ. Վեդրին, Ժ. Դելոր, Ա. Դուգին, Ս. Կարագանով եւն) հոդվածներն ու հարցազրույցները, որոնք ժամանակին հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում:

Հայկական հանրությունում շարունակաբար ընթանում են քննարկումներ Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից ՀՀ-ի, ԼՂՀ-ի և ընդհանրապես Հայության դեմ սանձազերծված տեղեկատվական սադրանքների և տարաբնույթ այլ գործողությունների շուրջ։ Անհրաժեշտ է փաստել, որ մինչև վերջերս այդ խնդիրը կարծես չէր ընկալվում որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Հնարավոր է` նման իրավիճակը մասամբ պայմանավորված էր նրանով, որ ադրբեջանական տեղեկատվական գործողություններն իրենց բովանդակությամբ մտացածին էին և հեռու որևէ քաղաքական, փաստագրական կամ գիտական իրողությունից։ Մինչդեռ հայտնի է, որ արդի ժամանակաշրջանում իրադարձությունների համապատասխան մեկնաբանումը և հոգեբանական ընկալումը հաճախ ավելի կարևոր են, քան տեղի ունեցածի էությունը և բովանդակությունը

Աշխատությունում ազգաբանական տեսանկյունից անդրադարձ է կատարվում կոլեկտիվ և պատմական հիշողության հիմնարար հասկացություններին և բաղկացուցիչ տարրերին, դրանք ձևավորող գործոններին և դրսևորման հիմնական ձևերին, կառուցման և փոխանցման մեխանիզմներին, փոխակերպման ուղիներին, էթնոմոբիլիզացիոն ներուժին և քաղաքական վերնախավի կողմից օգտագործումների ձևերին, անցյալի և ներկայի փոխհարաբերություններում խաղացած դերին, տրավմատիկ հիշողության որոշ խնդիրների։ Նախատեսված է ազգագրագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակների համար։ 

Գրքույկում փորձ է արվում ընդհանուր գծերով ներկայացնել հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին բռնի կրոնափոխված հայության պատմության առանձին դրվագներ, նրանց սերունդների շրջանում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, թուրքական պետական և գիտական որոշ շրջանակների մոտեցումները հարցին։ Նախատեսված է պատմաբանների, արևելագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։

Գրքում ներկայացվում է Թուրքիայի և Ադրբեջանի արտասահմանյան կառույցների հակահայ ձեռնարկների ակտիվացման գործընթացը: Զուգահեռ արծարծվում է հայկական սփյուռքի կողմից իրականացվող հակազդման աշխատանքների թեման: Նախատեսված է փորձագիտական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար:

1  2  3  4  5  6  7  8  
Հովանավորներ


Раскрутка и продвижение