Օրվա նկար

 

 

 

free counters



ԳՐՔԵՐ

Իսրայելի հայ համայնքի վերաբերյալ Հայաստանի հանրության պատկերացումները, տարբեր պատճառներով, հեռու են ամբողջական լինելուց։ Գրքում անդրադարձ է կատարվում Իսրայելի հայությանն առնչվող մի շարք խնդիրների, որոնց թվում՝ հայ համայնքի և եկեղեցու կարգավիճակը Երուսաղեմում, հայ-իսրայելական հարաբերությունների հիմնահարցեր, հայագիտությունն Իսրայելում և այլն։

Աշխատությունում լուսաբանվում են ԱՄՆ հայության ներկայիս գիտական ներուժին, գիտակրթական ոլորտի զարգացման գործում հայ գիտնականների ու հայագիտական կենտրոնների ունեցած ներդրումներին առնչվող հարցեր։ Ներկայացվում է Միացյալ Նահանգներում լոբբինգի ինստիտուտի ձևավորման և հետագա զարգացման իրավաքաղաքական հիմքերի վերլուծությունը։ Ուշադրություն է դարձվում ԱՄՆ հայկական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների գործունեությանը, ԱՄՆ որոշումների կայացման գործընթացի վրա հայկական լոբբինգի ազդեցությանը վերաբերող խնդիրներին։ Նախատեսված է վերլուծական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար։

Գրքում դիտարկվում են Ադրբեջանական Հանրապետության (ԱՀ) ժողովրդագրությանը վերաբերող պաշտոնական վիճակագրական տվյալները: Իրականացվում է այդ տվյալների համեմատական վերլուծություն` մի շարք միջազգային և այլ հեղինակավոր աղբյուրների տվյալների հետ համադրումով: Ցույց է տրվում, որ ԱՀ պաշտոնական աղբյուրները հետևողականորեն խեղաթյուրում են միգրացիոն հոսքերի պատկերը, մահացությունների և ծնելիության վիճակագրությունը՝ արհեստականորեն ավելացնելով ԱՀ բնակչության պաշտոնական քանակը:

Գրքում պատմական համոզիչ փաստերով հիմնավորապես հերքվում է այն սխալ և վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեու-թյան հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ, օտարի կամքով առաջնորդվող արքայիկներ: Հանգաման-որեն, հանրամատչելի և նորովի ներկայացված են 340-374թթ. պետություն-եկեղեցի հարաբերությունները, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ ազնվականության, եկեղեցու և պետականության կյանքում նրա խաղացած դերին:

Գրքույկում ներկայացված են հայոց մի շարք տոների ավանդական բովանդակությունը, որոնք, գալով մեր նախաքրիստոնեական շրջանից, նշվում են նաեւ Հայ եկեղեցու կողմից:

Գրքույկը ընթերցողին է ներկայանում հայ ընտանիքի արդի խնդիրներին առնչվող մի շարք հոդվածներով` արյան մարքրության, արյունակցության, ընտանեավարության վերաբերյալ:

<<    <   2  3  4  5  6  7  8  
Հովանավորներ


Раскрутка и продвижение