Mayr Hayastan
Rus Eng
 

ՀՀ ՊՆ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ հուշահամալիրը բացվել է 1950թ. նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. հանվել է Ի. Ստալինի արձանը: 1967թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ արձանը: Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է: 1970թ. բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ. թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ: 1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է 2-րդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը: Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) և գեներալների գործունեությանը: Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները: Սև գրանիտե հուշ-դահլիճում անմահացված են Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի լրիվ ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհված-անհայտ կորածների անունները: 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված է ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման: 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է: Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը:

 

diplom

Օրվա նկար
Թանգարան
© 2010 Mayr Hayastan
Գործընկերներ
Հովանավորներ

free counters